Թուրքիայի նախագահին վիրավորելու համար թուրք հայտնի բասկետբոլիստ Էնես Քանթերի նկատմամբ մեղադրական եզրակացությունը ներկայացվել է դատարանին։
Թուրքական Evrensel–ի փոխանցմամբ՝ դատախազության կողմից պատրաստված մեղադրական եզրակացության մեջ Էնես Քանթերը մեղադրվում է սոցցանցերով Թուրքիայի նախագահին վիրավորելու եւ նվաստացնելու մեջ։
Մեղադրող կողմը բասկետբոլիստի համար պահանջում է 1–ից 4 տարվա ազատազրկում։