News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը դեռ չգիտի, թե մինչեւ երբ կպաշտոնավարի այդ պաշտոնում։ Այդ մասին դեսպանն ասել է լրագրողներին այսօր՝ դեկտեմբերի 20-ին հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվաիրված «Ձմեռային հրաշք» միջոցառմանը։

«Իմ պաշտոնավարման ժամկետը թերեւս փետրվարին չի լրանալու։ Այս պահին դեռ վստահ չգիտեմ, թե մինչեւ երբ եմ պաշտոնավարելու Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան։ Երբ էլ այդ ժամկետը լրանա, ով էլ որ փոխարինի ինձ այդ պաշտոնում, կշարունակի  աշխատել այն խնդիրների վրա, որոնք  գերակա են եւ ես առանձնացրել եմ։ Մասնավորապես, դրանք են ներդրումային, առեւտրային հարաբերությունների խորացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների  խթանումը, աշխատանքը այն մարդկանց հետ, որոնք լծված են կոռուպցիայի դեմ պայքարի գործին»,- ասել է դեսպանը։

Նա նաեւ շեշտել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները հետեւողականորեն զարգանում են։ «Ինձ հատկապես գոհացնում են երկու երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները: Վերջին 12 ամիսների ընթացքում Միացյալ Նահանգների հետ առեւտրի ծավալներն աճել են 35 տոկոսով։ Բացի դրանից, վերջին երկու տարիների ընթացքում Միացյալ Նահանգներից կատարված ներդրումները կազմել են մոտ 600 մլն  դոլար, եւ, հավատացած եմ, որ դրանք աճելու են»,- ասաց Ռիչարդ Միլսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ