News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թեհրանից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 2 մարդու, 117-ը տուժել է, հայտնում է Isna գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի վթարափրկարարական ծառայության ներկայացուցիչ Մոջթաբ Հալեդիին:

Ավելի վաղ Իրանի Կարմիր մահիկում հայտնել էին մեկ զոհի եւ 97 տուժածի մասին:

Հալեդին հայտնել է, որ տարերային աղետի վայրում աշխատում են շտապօգնությունը եւ փրկարարները:

5,2 մագնիտուդով երկրաշարժը չորեքշաբթի երեկոյան տեղի է ունեցել Թեհրանից հյուսիս-արեւմուտք գտնվող Ղերեջ թաղաքից 17 կմ հեռավորությամբ: Երկրաշարժի օջախը գտնվում է 7 կմ խորությամբ:

«Երկրաշարժը ընդգրկել է Թեհրան, Ալբորզ, Ղազվին, Ղում եւ Մարղազի նահանգները, որի հետեւանքով 97 մարդ տուժել է»,- ասել է նա:

Սալիմին նշել է, որ զոհվածը հղի կին է, որը երկրաշարժից վախեցել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ