News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Դեկտեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ եւ մառախուղ: 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Արարատի մարզում եւ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում առկա է մառախուղ: 

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում եւ Սարավան- «Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Մայիսի 9-ին առանձին մարզերում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ...
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ...
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում  ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը...
Եղանակը Հայաստանում. գիշերային ցրտահարություններ լեռներում
Շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել է...
Եղանակը Հայաստանում
Մայիսի 7-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ...
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
Համաձայն օդերևութաբանների փոթորկի նախազգուշացման՝ ժամը 10.00-12.00-ը և մինչև 2024 թվականի մայիսի 5-ի օրվա վերջը Սոչիի գետերում և Սիրիուս ԴՏ-ում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ