News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 21
Տեսնել լրահոսը

Էներգետիկայի միջազգային օրը՝ դեկտեմբերի 22-ին, Տավուշի մարզի Ենոքավան գյուղում  բացվել է Տավուշի մարզի ամենամեծ արեւային էլեկտրակայանը:

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը բացման ժամանակ նշել է. «Արեւային կայանի բացումը առաջընթաց է դեպի էներգետիկ անվտանգություն։ Դա հնարավորություն է օգտագործելու վերականգնվող էներգիայի Հայաստանի մեծ ներուժը եւ ապահովելու մեր  երկրի էներգետիկ անկախությունը: Նույնիսկ եղանակային անբարենպաստ պայմաններում՝ մառախուղի ժամանակ կայանն արտադրում է 147 կՎտ էլեկտրաէներգիա:  Արեւային քարտեզով Տավուշի մարզը նվազ ռեսուրսներով վայր է մեր հանրապետությունում,  քանի որ այն տեղումնառատ եւ խոնավ գոտի է:  Անբարենպաստ է հատկապես  դեկտեմբերը։ Չնայած դրան, կայանը զարմանալի ցուցանիշներ է ապահովել։ Ընդ որում, արդյունքներն արձանագրվել  են մեր տեղական  արեւային վահանակների կիրառմամբ»:

Ենոքավանում բացված արեւային կայանն ունի 147 կՎտ դրվածքային հզորություն։ Այն կարող է արտադրել տարեկան մինչեւ 208.000 կՎտ ժամ էլեկտրաէներգիա։  Գործարկման արդյուքնում կխնայվի ամսական միջինը 745 հազար դրամ եւ 7.2 տոննայով կնվազեն մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերը: ՀՀ Տավուշի մարզում արեւի ինտենսիվությունը կազմում է ավելի քան 1500 կՎտ ժամ տարեկան 1մ2 մակերեսի վրա, ինչը 1.5 անգամ ավելին է, քան Եվրոպայում։ 

«Հպարտ ենք, որ ԱԳԲԱ Լիզինգն է իրականացրել Տավուշի մարզի ամենահզոր ֆոտովոլտային կայանի ֆինանսավորումը: Մենք մաքուր էներգետիկայի ոլորտում իրականացրել ենք մեծ թվով նախագծեր. արդյունքը գոհացուցիչ է, քանի որ ոլորտում աշխատող կազմակերպությունների հետ կարողացել ենք արդյունավետ փոխհարաբերություններ ստեղծել: Օգտագործելով ֆինանսական ոլորտում մեր երկար տարիների փորձը եւ գործընկերների հետ ամուր հարաբերությունները՝ այսօր կարողանում ենք Green Leasing-ի միջոցով շահավետ պայմաններ եւ նորագույն լուծումներ առաջարկել ներդրողներին», - իր խոսքում նշեց «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:

«Սոլարոն»-ի տեխնիկական տնօրեն Վահե Շարաֆյանը ասաց. «Սա Հայաստանում առաջին «ամենահայկական» կայանն է. եւ´ նախագծումը, եւ´ վահանակների արտադրությունը, եւ´   տեղադրման աշխատանքներն իրականացվել են հայ մասնագետների կողմից:  Բոլոր վահանակների վրա գրված է «made in Armenia»: Կայանի աշխատանքի արդյունավետության կախատեսումների համար դեռ վաղ է, բայց այն շատ կարճ ժամանակահատվածում հասցրել է գրանցել դրական ցուցանիշներ:  Նշեմ նաեւ, որ կայանի նախագծման փուլում վահանակները տեղադրել ենք առանց բետոնավորման աշխատանքներ  իրականցնելու՝ բնությանը չվնասելու համար»:

ՀՀ Տավուշի մարզի ամենամեծ արեւային էլեկտրական կայանը տեղակայված է Ենոքավան գյուղի ակտիվ հանգստի գոտու տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելայի կառավարությունը սկսել է աստիճանաբար ավելացնել բենզինի գները
1 եվրոյի համարժեք բոլիվարի դիմաց Վենեսուելայում ներկայումս կարելի է գնել մեկ գավաթ սուրճ կամ շուրջ 1 մլն լիտր բենզին…
Total-ը պաշտոնապես հեռացել է Իրանից
Total ֆրանսիական նավթային եւ գազային կորպորացիան պաշտոնապես խզել է South Pars հանքավայրի շահագործման պայմանագիրը...
6 ժամով կդադարեցվի Սարի թաղի գազամատակարարումը
Գազանջատման եւ գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով...
Իրանը ՕՊԷԿ-ին կոչ է արել դուրս մնալ քաղաքականությունից
«Միջազգային հարաբերություններում եւ էներգետիկ շուկայում առկա անկայունության պայմաններում չափազանց կարեւոր է, որպեսզի ՕՊԷՔ-ը շարունակի ոչ քաղաքական կազմակերպություն մնալ...
Նախարար Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
Բնագավառներում հայ-չինական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ...
ՀՀ-ի դիրքը նպաստավոր է էլեկտրաէներգետիկական ծրագրեր իրականացնելու համար. Իրանի էներգետիկայի փոխնախարար
Արթուր Գրիգորյանն ընդունել է Հոմայուն Հաերիին. քննարկել են հնարավոր համագործակցության հարցեր...
Partner news