Լոս Անջելեսում ձերբակալել են հայ վարորդի՝ մահացու վրաերթի եւ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով։
29-ամյա մոտոցիկլիստը մահացել է դեկտեմբերի 22-ի երեկոյան Մերսեդես մակնիշի մեքենայի վրաերթի հետեւանքով։ Մեքենայի ղեկին եղել է Նորթրիջ քաղաքի բնակիչ, 30-ամյա Գրիգոր Նալբանդյանը։ Տուժածը տեղում մահացել է, հաղորդում է «Los Angeles Daily News»-ը։
Նալբանդյանը մնացել է դեպքի վայրում եւ տեղեկություններ հայտնել ոստիկաններին, սակայն ավելի ուշ ձերբակալվել է, քանի որ նրա արյան մեջ ալկոհոլ են հայտնաբերել։
Ներկայումս Նալբանդյանը կալանքի տակ է, նրա համար 2 մլն դոլար գրավ է նշանակվել։