News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանյան մասնակցել են հատուկ սուրբծննդյան միջոցառման, որի ընթացքում հեռախոսով խոսել են ամերիկացի երեխաների հետ, որոնց կանչել էր Հյուսիսային Ամերիկայի  տիեզերական պաշտպանության միասնական հրամանատաարությունը՝ Սանտա Կլաուսի գտնվելու վայրը իմանալու համար, որը Գրիգորյան տոմարով Սուրբ Ծննդյան նախօրեին երեխաների համար նվերներ է բերում։ Խոսակցությունների սղագրությունը տարածել է Սպիտակ տունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ընդհանուր առմամբ, ամերիկյան նախագահը պատասխանել է վեց, իսկ առաջին տիկինը՝ տասը զանգերի։ Հեռախոսային համարները ընտրվել էին պատահականության սկզբունքով, իսկ երեխաները մինչեւ վերջին վայրկյանը չէին էլ ենթադրում, որ  կխոսեն պետության ղեկավարի կամ առաջին տիկինի հետ։ Թրամփը եւ Մելանյան  նշել են զանգի պահին Սանտա Կլաուսի գտնվելու վայրը, ինչպես նաեւ երիտասարդ ամերիկացիներին հարցրել են, թե ինչ նվեր են նրանք ցանկանում ստանալ Սուրբ Ծնունդին։

Այսպես, Վիրջինիայի նահանգից 5-ամյա Կասպերը նախագահին պատմել է, որ սուրբծննդյան տոնածառի տակ ցանկանում է տեսնել կոնստրուկտոր: «Ես եւս շատ եմ սիրում կոնստրուկտորներ։ Համոզված եմ՝ Սանտան քեզ այնքան կոնստրուկտորներ կբերի որ չես հասցնի ամբողջը օգտագործել»,-պատասխանել է Թրամփը:

2-ամյա Ռայանն էլ Քալիֆորնիայի նահանգից պատմել է նախագահին, որ Սուրբ Ծնունդին ցանկանում է, որ տատիկը առողջանա եւ դուրս գրվի հիվանդանոցից։  «Դու ուզում ես, որ տատիկդ դուրս գրվի հիվանդանոցին։ Դա պարզապես հրաշալի է, դա ավելի լավ է, քան ինչ-որ խաղալիք խնդրելը»,-նշել է Թրամփը։

Ամերիկյան Ձմեռ Պապի գտնվելու վայրին կարող է հետեւել ցանկացած  ոք Հյուսիսային Ամերիկայի  տիեզերական պաշտպանության միասնական հրամանատաարության ստեղծած ինտերակտիվ քարտեզի միջոցով, որն հասանելի է նրանց հատուկ սոուրբծննդյան վեբ-կայքում։ Ռեսուրսը գոյություն ունի 1998 թվականից։Ամեն տարի կայքի այցելուների քանակը գերազանցում է միլիոնները։ Այնտեղ հերթապահություն են իրականացնում 1,2 հազար կամավորներ, որոնց հերթապահությունը շարւնակվում է մինչեւ այն պահը, երբ Սանտան բարեհաջող վերադառնում է Հյուսիսային բեւեռ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ