Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, որոնք ունեն Կիրանցի գրանցում։ Այս մասին հայտնում է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանց է ուղևորվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։

Հիշեցնենք՝ Կիրանցի բնակիչներն այսօր փակել էին միջպետական ճանապարհը՝ իրենց անհամաձայնությունը  հայտնելով ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման եւ սահմանագծման  գործընթացի վերաբերյալ, ըստ որի գյուղի որոշ հատվածներ անցնում էր Ադրբեջանի վերահսկողության տակ: