News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում ապօրինի ծառահատումները չափազանց մեծ քանակի են, պետությանը պատճառված վնասն էլ կազմում է 2.5 մլրդ դրամից ոչ պակաս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Մասնավորապես միայն «Դիլիջան» ազգային պարկում 2014-2017թթ. ժամանակահատվածում ապօրինի հատվել է շուրջ 10 հազար ծառ: Հայտնաբերված խախտումների վերաբեյալ գործերը հանձնվել են իրավապահ մարմիններին:

«Ազգային պարկում պահպանության ռեժիմի արդյունավետությունը բարձրացնելու եւ ապօրինի ծառահատումների կանխարգելման նպատակով առավել ռիսկային 3 տեղամասերում՝ Հաղարծին, Դիլիջան եւ Շամախյան հատվածներում պահպանությունն իրականացվում է մասնագիտացված պահնորդական ծառայություն մատուցող կազմակերպության միջոցով: Մասնավոր պահնորդական ծառայությունը, այո, դրական ազդեցություն ունի, սակայն այս պահին լիարժեք արդյունավետ չէ: Մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ այնպիսի անձնակազմ, որ կապված չլինեն անտառահատների հետ, ստանան պատշաճ աշխատավարձ, ապահովագրություն ունենան: Այս հարցը դեռ լուծված չէ,, սակայն, պետք է նշեմ, որ 2018թ.-ի համար հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների կյանքն ու առողջությունն ապահովագրել ենք»,- ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ