Հայաստանի վերամշակող ձեռնարկությունները 2017 թվականին 111 հազար տոննա խաղող են գնել: 2016 թվականին այս ցուցանիշը կազմել էր 109 հազար տոննա: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքով՝ խաղողի գնման ծավալը փաստացի չի փոխվել, իսկ արտադրանքի մի մասը օգտագործվել է ալկոհոլի թորման նպատակով:
Ֆերմերներից 70 հազար տոննա մրգաբանջարեղենային հումք է ձեռք բերվել, ինչը 9 հազար տոննայով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: 2017 թվականին ձեռք բերված մրգաբանջարեղենային հումքի ընդհանուր ծավալից 45 հազար տոննան բանջարեղենային է եղել: