News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել, որն ավարտել է հայերենով:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«2017-ը մոտենում է իր ավարտին, եւ, ես կարծում եմ, սա շատ լավ ժամանակ է անդրադարձ կատարելու Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հագեցած եւ հաջողակ տարվան։ Ըստ իս, մենք շատ ձեռքբերումներ ենք ունեցել մի շարք կարեւոր ոլորտներում մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ խորացման գործում։

Տարվա կարեւոր իրադարձություններից էր ՄԹ-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների 25-րդ տարեդարձի տոնումը։ Մեր հարաբերությունների այս իսկապես կարեւոր նշաձողը տոնելու նպատակով Բրիտանական դեսպանատան թիմը սերտորեն համագործակցեց մի շարք հայ գործընկերների հետ՝ ցուցադրելու կրթական, մշակութային եւ բիզնես կապերի ոլորտում առկա համագործակցությունը։

Երկու կարեւոր զարգացումներ նշանավորեցին ՄԹ հանձնառությունը աջակցելու Հայաստանի՝ որպես կայուն եւ բարեկեցիկ ժողովրդավարական երկիր կայացման ջանքերին։

Սեպտեմբերին սըր Ալան Դանքնը շատ ջերմ ընդունելության արժանացավ մի շարք բարձրաստիճան գործընկերների կողմից՝ կարեւոր խորհրդակցություններ անցկացնելով երկկողմ հարաբերությունների մասին։ Սըր Ալանը՝ Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով մեր նախարարը, իր այցի ընթացքում օգտվեց առիթից՝ հայտարարելու, որ 2018 թվականին Հայաստանը կներառվի Նորին Մեծության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ում։ Դա հնարավորություն կտա գալիք տարիների ընթացքում տրամադրելու տարեկան մինչեւ չորս միլիոն ֆունտ՝ Հայաստանում կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ոլորտում մի շարք ծրագրերի խթանման նպատակով։ Մենք նպատակադրված ենք այդ գումարն օգտագործել աջակցելու Հայաստանի կառավարությանը, խորհրդարանին եւ քաղաքացիական հասարակությանը։

Սեպտեմբերի նաեւ հայտարարվեց, որ Բրիտանական խորհրդարանի անդամ Մարկ Փրիթչարդը վարչապետի կողմից նշանակվել է որպես Առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար Հայաստանում։ Նրա գործառույթն է խթանել ՄԹ եւ Հայաստանի միջեւ առեւտուրն ու ներդրումները։

Ինձ համար մեկ այլ կարեւոր իրադարձություն էր հունիսին «Սալամանկա» նվագախմբի այցելությունը։ Նրանք նվագեցին Թագուհու ծննդյան արարողության մեր հյուրերի համար եւ հայաստանյան զինվորական նվագախմբի հետ հիանալի համերգ ունեցան Ազատության հրապարակում։

Եվ այս ամենը՝ ի լրումն պաշտպանության, մարդու իրավունքների, կրթության եւ մշակութային կապերի խթանման մեր շարունակական աշխատանքի․․․

2018-ը խոստանում է է՛լ ավելի հագեցած լինել, հետեւաբար մենք ուրախ ենք ողջունելու մեր նոր աշխատակիցներին, ովքեր կօգնեն մեզ իրականացնելու մեր ծրագրերը։ Մենք միասին կաշխատենք մեր հայ գործընկերների հետ՝ ավելի ամրապնդելու եւ խորացնելու համագործակցությունը։ Սակայն մինչ այդ, ես ցանկանում եմ օգտվել առիթից եւ ձեզ բոլորիդ մաղթել ուրախ Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:

Այնուհետեւ դեսպանը անցավ հայերենի՝ նշելով. «Սիրելի ընկերներ,

Թող 2018-ը  լինի հաջող, երջանիկ ու խաղաղ տարի Հայաստանի համար:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ