News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում կայացել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ողջունել է բարեկամ Հայաստանի Նախագահի գլխավորած պատվիրակությանը Թբիլիսիում՝ ընդգծելով, թե ուրախ է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարին ավարտվում է Նախագահ Սերժ Սարգսյանի նշանակալի այցով, որը նոր ազդակ կհաղորդի միջպետական հարաբերությունների զարգացմանը եւ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

Հայաստանի եւ Վրաստանի նախագահները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել ընթացիկ տարում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճը, զբոսաշրջության ոլորտում նկատելի առաջընթացը, մի շարք այլ ոլորտներում եւս զարգացող համագործակցությունը՝ միաժամանակ նկատելով, որ փոխգործակցության ներուժը շատ ավելին է, եւ անհրաժեշտ է այն ամբողջությամբ իրացնելու ուղղությամբ երկուստեք հետեւողականորեն շարունակել աշխատանքը:

Նախագահներ Սարգսյանը եւ Մարգվելաշվիլին կարեւորել են նաեւ տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը՝ տարածաշրջանի երկրների բարեկեցության, տնտեսությունների զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովման տեսանկյունից:

Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ պատվիրակությունների անդամները ներկայացրել են յուրաքանչյուրն իր ոլորտում համագործակցությունը, իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքը, ձեռքբերումներն ու խնդիրները եւ դրանց լուծման ու փոխգործակցության խորացման ուղղությամբ հանձնարարություններ ստացել նախագահներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ