News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այս պահին քննարկվում է ռուս-հայկական Առեւտրի եւ արդյունաբերության պալատի միասնական հարթակի ստեղծման հարցը: Այս մասին Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանթուրովը:

Ըստ նրա, այս խնդիրը կներառվի համատեղ մշակվող «ճանապարհային քարտեզ» նախագծում: Նա նշեց, որ անցած ժամանակահատվածում Հայաստանն ու Ռուսաստանը զգալիորեն ընդլայնել են փոխգործակցությունը, ակտիվացրել են շփումները եւ փորձել են թարմացնել փոխգործակցության ձեւաչափը:

«Կարեւոր ենք համարում նաեւ համատեղ անցկացրած միջոցառումները, այդ թվում ռազմաարդյունաբերական համաժողովը, Մոսկվայում եւ Երեւանում մի շարք երկկողմ հանդիպումները», - ասել է նա:

Նա նշել է մի շարք առանցքային ուղղություններ, որոնց փոխգործակցության արդյունքները կարելի է մոտ ապագայում տեսնել:

Նրանց թվում են համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռադիոէլեկտրոնիկան, գյուղատնտեսական մեքենաշինությունը եւ դեղագործությունը:

Մանթուրովը նաեւ նշել է, որ այս բոլոր հարցերը լուծվելու են նաեւ արդյունաբերության հարցով ձեւավորված համատեղ աշխատանքային խմբի գործունեության ընթացքում, որի նիստը նախատեսվում է 2018-ի առաջին եռամսյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ