News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում շարունակում են «կախարդների որսը»  եւ  «հայկական գործակալների»  որոնումները։

Minval.az–ի տեղեկություններով՝ Ադրբեջանի արդարադատության նախարարության Դատաբժշկական փորձաքննության կենտրոնի ղեկավար Ֆուադ Ջավադովը հայտարարել է, որ «վերականգնվել եւ ապացուցվել է 2016 թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ  հայկական լրտեսների հետ  նամակագրությունը»։ Նա նշել է, որ այս  ցանցի մի քանի անդամներայն փոխանցելուց հետո ջնջել են տեղեկությունը՝ փորձելով խուսափել պատասխանատվությունից։  «Նրանք պնդում են, որ չեն զբաղվել լրտեսական գործունեությամբ եւ տեղեկություն չեն տրամադրել հայկական կողմին։ «Նրանց համակարգիչներն ու բջջային հեռախոսները փոխանցվել են մեր կենտրոնին, որտեղ հատուկ սարքերի միջոցով վերականգնվել է նամակագրությունը եւ փոխանցվել հետաքննությանը»,–նշել է կենտրոնի ղեկավարը։

Հիշեցնենք, որ այս տարի գարնանը Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը եւ պետական անվտանգության ծառայությունը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ լրտեսների ցանց հայտնաբերելու մասին: Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում  հայտարարության ոճը. «Զինծառայողների եւ այլ քաղաքացիական անձանց, թուլակամ, քաղաքացիական ոգին կորցրած եւ հավատարմությունը հայրենիքին մոռացած, իրենց ժողովրդի, հայրենիքի, պետության, Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական անվտանգության եւ պաշտպանական կարողությունների համար վնասակար ճանապարհի վրա գտնվող, իրենց նյութական շահերի համար հակառակորդի  հետախույզների հետ գաղտնի համագործակցության հակված մի խումբ անձիք տարբեր ժամանակներում ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություն են հայտնել  հակառակորդ կողմին»։

 «Հավաքված նյութերի» հիման վրա հարուցվել է քրեական գործ: Հետաքննության ընթացքում «կանխվել  են հակառակորդի հետախուզական եւ հատուկ ծառայությունների մարմինների  Բաքվի հասարակական վայրերում պլանավորած սադրիչ  եւ ահաբեկչական գործողությունները,  հակառակորդի հետ գաղտնի համագործակցության  մեջ ներգրաված մի խումբ զինծառայողներ ու քաղաքացիական անձիք քրեական պատասխանատվության են ենթարկվել, նրանց խափանման միջոց է ընտրվել ձերբակալությունը»։

Իրենց գործողությունները օրինականացնելու  համար ադրբեջանական իրավապահ մարմինները որպես ապացույցներ «հայտնաբերել են»  գրություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ