News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն որոշիչ դեր է խաղացել Սիրիայում ահաբեկիչների ոչնչացման հարցում, հերոսների մասին հիշողությունները կամրապնդեն ահաբեկչության եւ երկրում այլ սպառնալիքների դեմ պայքարի վճռականությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր հերոսների մասին հիշողությունները կամրապնդեն միջազգային ահաբեկչության եւ երկրում այլ սպառնալիքների դեմ պայքարի վճռականությունը: Ռուսաստանը, ինչպես դա հաճախ տեղի է ունեցել պատմության ընթացքում, խոշոր ու վճռական ներդրում է ունեցել  հանցագործ ուժի վերացման հարցում, որը մարտահրավեր էր նետել ողջ քաղաքակրթությանը»,-նշել է Պուտինը զինծառայողներին պետական պարգեւներ հանձնելու արարողության ժամանակ։ 

Նա ընդգծել է, որ ռուս զինծառայողները  գլխավոր դերն են խաղացել  «մահ եւ կործանում տարածող ահաբեկչական բանակի, բարբարոսական բռնապետության ոչնչացման»  հարցում։

Պուտինի խոսքով՝ ահաբեկչական սպառնալիքը «ձգտում էր Սիրիան դարձնել համաշխարհային ագրեսաիայի համար պետություն-պլացդարմ, որի նպատակը եղել եւ մնում է մեր երկիրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ