Հակակառավարական ցույցերի նախօրեին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ՔԴԿ) իշխանությունները ազգային անվտանգության նկատառումներով կարգադրել են երկրում անջատել համացանցը եւ արգելափակել SMS հաղորդագրությունների ուղարկումը:
Կիրակի օրը՝ դեկտեմբերի 31-ին, ՔԴԿ-ի խոշոր քաղաքներում զանգվածային երթեր են նախատեսվում, որի մասնակիցները ցանկանում են կոչ անել նախագահին հրաժարվել երրորդ ժամկետով մնալու նպատակով իրակացվող Սահմանադրության փոփոխումից: Ցուցարարների պահանջների թվում են նաեւ քաղբանտարկյալների ազատ արձակումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրի կապի նախարար Էմերի Օկունջին հայտարարել է, որ արգելքի վերացման մասին որոշումը կկայացվի 2018 թվականի հունվարի 1-ին: