News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի հարավում գտնվող Մատոբո ազգային պարկում կոկորդիլոսների հարձակման հետեւանքով զբոսաշրջիկ է զոհվել, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով The Herald թերթը: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին, երբ զբոսաշրջիկը փչովի մակույկով զբոսնելիս է եղել պարկի ջրամբարում: Դրանում ապրող կոկորդիլոսները հարձակվել են տղամարդու եւ նրա ուղեկցի վրա:

«Ջոն Բոումանն ու Ռոզմարի Միտչելը հարձակման են ենթարկվել, երբ մակույկով լողալիս են եղել Մատոբո ազգային պարկի՝ կոկորդիլոսներով լի ջրամբարում, - հաղորդել է պարկի ներկայացուցիչ Թինաշե Ֆարավոն (Tinashe Farawo): — Երկուսին էլ հրատապ հիվանդանոց են տեղափոխել, սակայն Բոումանը ճանապարհին մահացել է»: Միտչելը լուրջ վնասվածքներ է ստացել եւ գտնվում է Բուլավայոյի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Ինչպես նշվում է, զույգը ճամփորդելիս է եղել գործընկերների հետ: Զբոսաշրջիկների քաղաքացիությունը չի նշվում: Պարկի աշխատակիցները տեղի ունեցածից հետո կոչ են արել զբոսաշրջիկներին չմոտենալ վայրի կենդանիներին, որոնք կարող են վտանգավոր լինել: Նրանք նաեւ ափսոսանք են հայտնել, որ մահացածն ու տուժածը զբոսանքի համար օգտագործել են Մատոբոյում արգելված փչովի մակույկ, որն անվտանգություն չի ապահովում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ