Մեկ ամերիկացի զբոսաշրջիկ է մահացել եւ յոթը վնասվածքներ են ստացել Եգիպտոսի հարավում գտնվող Լուքսոր քաղաքում օդապարիկի վայր ընկնելու հետեւանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ալ-Ահրամ» տեղեկատվական պորտալը: Տուժածները տեղափոխվել են Լուքսորի հիվանդանոց: Պորտալի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել ուժգին քամու պատճառով: