News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Femen շարժման անդամը Կիեւում ԱՄՆ դեսպանատան առջեւ ակցիա է անցկացրել  Դոնալդ Թրամփի կերպարում՝ ծաղրի ենթարկելով ԱՄՆ նախագահին եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին՝ «միջուկային կոճակների» չափսերի համար, փոխանցում է Страна.Ua-ն:

Ակտիվիստուհու մարմնի վրա երեւում էին «Միսթր Մեծ Կոճակ» բառերը, իսկ նրա ձեռքում «միջուկային ճամպրուկը» խոհրդանշող ճամպրուկ էր՝ «միջուկային ֆուտբոլ» գրառմամբ: Ըստ Femen շարժման հայտարարության՝ այս կերպ կազմակերպությունը ծաղրի է ենթարկում «երկու շովինիստ չաղլիկների միջեւ պատերազմը»:

Պարբերականի տվյալներով՝ ակցիայի հեղինակը Դոնեցկի 36-ամյա բնակչուհի Ալեքսանդրա Նեմչինովան էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ