News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատել են 11 արքայազններին կալանավորելը: Երկրում իշխող դինաստիայի 11 ներկայացուցիչները կալանավորվել են եւ տեղափոխվել ալ Հայերի բանտ, հայտնում է  Reuters-ը: Պատճառը «հասարակական կարգի խախտումն է», հայտնել է Սաուդյան Արաբիայի դատախազության ներկայացուցիչը:

Նշվում է, որ արքայազնները Էր Ռիադում Ղասր ալ Հոքամ պալատում նստացույց են կազմակերպել: Պատճառը թագավորի հրամանն էր, որի համաձայն արքայազնները հիմա պետք է ինքնուրույն վճարեին էլեկտականության եւ ջրի հաշիվները:

Ավելի վաղ թագավորական ընտանիքի անդամների ձերբակալության մասին հայտնել էր սաուդյան Sabh.org պորտալը: Պարբերականի տեղեկություններով՝ բացի խնայողության միջոցառումների չեղյալ համարումից, արքայազնները պնդել են փոխհատուցում վճարել մահապատժի համար, որը կայացվել էր նրանց ազգականներից մեկի նկատմամբ: Պորտալի աղբյուրը հրաժարվել է հայտնել արքայազնների անունները: Միայն հայտնի է, որ խռովարար արքայազնների խմբի առաջնորդը S.A.S. անվանատառերն ունի:

Անցյալ տարի կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել էին թագավորական ընտանիքի տասնյակ անդամներ՝ ինչպես գործող, այնպես էլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանց բոլորին տեղափոխել էին Էր Ռիադում գտնվող Ritz-Carlton հյուրանոց, որտեղ նրանց հետ բանակցություններ էին վարվում մինչդատական ֆինանսական համաձայնագրերի շուրջ, որոնց շրջանակում արքայազնները կարող էին վճարել իրենց ազատության դիմաց, ինչը էապես կլարցներ պետական գանձարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ