News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Էր Ռիադի կենտրոնում գտնվող «Ritz-Carlton» շքեղ հյուրանոցն արդեն 3 շաբաթ է սաուդյան արքայազների, բարձրաստիճան պաշտոնյաների եւ գործարարների համար որպես բանտ է ծառայում: BBC News-ին հաջողվել է այդ բանտի ներսում հայտնվել: «Բանտարկյալների» 95 տոկոսը պատրաստ է ահռելի գումարներ վճարել ազատության համար: Ավելի քան 500 մարդ գրանցված է հյուրանոցում՝ ներառյալ բժշկական անձնակազմը եւ պահակախումբը: Ձերբակալվածներին այստեղ հատուկ հյուրեր են անվանում:

Նրանց մեծ մասը գերադասում է համարներից դուրս չգալ: Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ նրանք բոլորը ժամանակին բժկական սպասարկում են ստանում, կարող են փաստաբաների, հարազատների հետ շփվել եւ հատուկ թեժ գծի  միջոցով կարող են իրենց ընկերությունների աշխատակիցներին հանձնարակականներ տալ: Սմարթֆոնները եւ համացանցը արգելված են:

Նա նաեւ պատմել է, թե ինչ է տեղի ունեցել նոյեմբերի 5-ի գիշերը, երբ ձերբակալվածներին բերել են հյուրանոց

 «Նրանք չէին հավատում այն ամենին, ինչ կատարվում էր: Նրանք կարծում էին, որ դա ուղղակի շոու է, որը երկար չի տեւի: Իհարկե նրանք բարկացել էին»,-գոհունակությունը հազիվ զսպելով՝ ասել է նա:

«Եթե դուք ինչ-որ մեկին գող ասեք, նա կբարկանա: Պակերացրեք, երբ խոսքը գնում է VIP անձանց մասին»:

Հիշեցնենք, որ թագաժառանդ Մուհամմեդ բեն Սալմանի կարգադրությամբ ավելի քան 200 մարդ կոռուպցիայի եւ փողերի լվացման կասկածանքով կալանավարվել էր: Նրանց թվում 11 արքայազն է:

Reuters. Սաուդյան Արաբիայում արքայազն Միթաբ բին Աբդալլահն ազատ է արձակվել

Ձերբակալված սաուդյան արքայազններին, այդ թվում, հայկական արմատներով արքայազնին, խոշտանգում են. Daily Mail

«Գահերի խաղի» սաուդյան տարբերակը. 11 արքայազն՝ Մուհամմեդ իբն Սալման ալ Սաուդի գահի ճանապարհին

Հայուհու թոռը եւ Կարմիր արքայազնի որդին. Որտեղ էր սխալվել արքայազն Ալ Վալիդը (ֆոտո)

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի գործողություններն անկանխատեսելի են. Սատանովսկի

Մերձավոր Արեւելքի նոր տերը՝ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդ (ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ