News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագավորական գվարդիան 11 արքայազնների ձերբակալել է թագավորական պալատում բողոքի ցույցերի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թերթի տվյալներով՝ միապետի ընտանիքի անդամներ հանդիսացող ցուցարարները պահանջում էին չեղարկել թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հրամանը, որով նախատեսվում է  արքայազների ջրի եւ էլեկտրաէներգիայի հաշիվների վճարների դադարեցում: Արքայազները նաեւ հայտարարել են,  որ ուզում են դրամական փոխհատուցում ստանալ իրենց հարազատի գլխատման համար։

Թագավորական գվարդիան ձերբակալել է ցուցարարներին այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են լքել  պալատը։ Ներկայումս, արքայազները,  որոնք պահվում են «Էլ Հաիր» բանտում, սպասում են դատական գործընթացին։

Նոյեմբերի սկզբին Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի դեմ պայքարի նոր կոմիտեն,  որը գլխավորում է արքայազն Մուհամեդ բեն Սալմանը, հրաման էր ստացել ձերբակալել  11 արքայազների եւ 4 գործող նախարարների։ Դեկտեմբերի սկզբին թագավորության գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ  քննության ժամանակ հարցաքննվել են 320 մարդ, ավելի քան երկու հազար բանկային հաշիվներ էլ սառեցվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ