News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախագծի դեմ պայքարող «Աջ ղեկ» նախաձեռնությունն այսօր` հունվարի 8-ին, ակցիա է իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նախօրեին նախաձեռնության անդամները իրազեկման ավտոերթ է անցկացրել Երեւանում, որին մասնակցել է շուրջ 200 վարորդ՝ աջակողմյան ղեկով մեքենաներով:

Վարորդներն Էրեբունու ավտոշուկայից շարժվել են դեպի Արցախի պողոտա, որտեղից էլ Տիգրան Մեծի եւ Մաշտոցի պողոտաներով հասել Բաղրամյան պողոտա: Ավտոերթի մասնակիցները հայտարարել են, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպումը ոչ մի արդյունք չի տվել եւ իրենք որոշել են շարունակել պայքարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Սա հիմնավորվում է աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման՝ տեխնիկապես վտանգավոր լինելով: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ