News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կինը, որը  հունվարի 1-ին նշել է իր 104-ամյակը, պատմել է, թե որն է իր կարծիքով երկարակեցության գաղտնիքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով WZZM պարբերականը:

Միչիգանի բնակչուհի Թերեզա Ռոուլին  նշել է, որ ապրել է մինչեւ 104 տարեկան  օրական նվազագույնը մեկ շիշ դիետիկ կոլա խմելու շնորհիվ։

«Ես խմում եմ, քանի որ սիրում եմ այն: Ես ունեմ դատարկ տուփերի մի պարկ, որ ես պետք է  հանձնեմ, որպեսզի ավելի շատ դիետիկ կոլա գնեմ»,-պատմել է Ռոուլին:

Դիետիկ կոլան ԱՄՆ-ում հայտնվել է 1982 թվականին, երբ ամերիկուհին 68 տարեկան էր: Գիտնականները, սակայն, չեն կարծում, որ սոդայով ըմպելիքը  երկարացրել է Ռոուլիի կյանքը 36 տարով, քանի որ, ըստ նրանց հետազոտությունների, այս խմիչքը, չնայած ցածր կալորիականությանը, կարող է հանգեցնել գիրության եւ շաքարախտի, ինչպես նաեւ ինսուլտի եւ  դեմենցիայի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ