News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նույնիսկ եթե դուք այս պահին աշխատանք չեք փնտրում, փորձագետները կարծում են, որ ռեզյումեի պարբերական թարմացումը լավ գաղափար է: Դրա համար ձեզ երկրորդ բարձրագույն կրթություն, գիտական աստիճան կամ նոր աշխատանքային փորձ հարկավոր չէ, գրում է Vesti-ին: Դուք կարող եք առցանց դասընթացներ անցնել,  օտար լեզու սովորել կամ վերապատրաստվել որոշակի հմտության զարգացման համար: Այժմ նոր տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ նման բաները ինչպես երբեք ավելի հասանելի են դարձել:

Ստորեւ ներկայացնում ենք այն հմտությունները, որոնք պահանջված եւ ակտուալ կլինեն 2018 թվականի ռեզյումեում:

Ծրագրերի կառավարում

Ծրագրերի կառավարումը  սահմանված շրջանակներում ծրագրի իրականացման կազմակերպման հմտութունն է: Սա բավականին բարդ գործընթաց է, որը տարբեր մարդկանց եւ նրանց հմտությունների կառավարում է պահանջում, ինչպես նաեւ՝ համագործակցություն տարբեր գերատեսչությունների եւ ստորաբաժանումների հետ:

Այս հմտությամբ մենեջերները մեծ պահանջարկ կունենան աշխատաշուկայում: Այս հմտությամբ մասնագետների բավականին դժվար է գտնել, սակայն դուք միշտ կարող եք դասընթացներ անցնել եւ առցանց ուսում ստանալ, չէ որ այժմ համացանցում անհրաժեշտ գիտելիքներ ստանալու համար շատ տարբեր ռեսուրսներ կան:

Excel- ի իմացությունը

Microsoft Excel-ը օգտակար գործառույթների եւ գործիքների հսկայական հավաքածու է առաջարկում, որոնց մասին մեզանից շատերը չգիտեն:

Այս ծառայությունը աշխատում է տվյալների հետ, եւ եթե դուք ցանկանում եք դառնալ իսկական փորձագետ, ապա միշտ կարող եք հատուկ գրականություն կարդալ կամ համապատասխան դասընթացներ անցնել:

Email-մարքեթինգ

Հաջողակ ընկերությունները ապացուցում են, որ էլեկտրոնային նամակագրությունը կարող է մեծ արդյունքներ բերել: Սա հաճախորդների հետ հաղորդակցվելու արդյունավետ միջոց է, եթե այն օգտագործում եք ճիշտ եւ հմուտ կերպով:

Այս դեպքում դուք կրկին կարող եք առցանց դասընթացներ անցնել, որոնք կօգնեն ձեզ սովորել գրագետ ձեւով օգտագործել այս ռեսուրսը:

Google Analytics

Google Analytics ծառայության օգտագործումը անխուսափելի է այն ընկերությունների համար, որոնք առցանց են վարում իրենց գործունեությունը: Այս ծառայությունը օգնում է վերլուծել կայքի այցելուների քանակը, վաճառքների ակտիվությունը եւ բազմաթիվ այլ պարամետրեր:

Եթե դուք սովորեք գրագետ օգտագործել Google Analytics-ը, ապա շատ արժեքավոր աշխատող կդառնաք եւ կկարողանաք հաջողության հասնել ձեր կարիերայում:

Վեբ հավելվածներ մշակում

HTML-ի, CSS-ի, Javascript-ի, jQuery-ի եւ այլ տեխնոլոգիաների իմացությունը, որոնք թույլ են տալիս վեբ հավելվածներ մշակել, շատ կարեւոր եւ անհրաժեշտ հմտություններ են ժամանակակից աշխարհում:

Իհարկե, ամեն ինչ կախված է նրանից, թե դուք ինչ ոլորտում եք աշխատում, սակայն, ընդհանուր առմամբ, այս գործիքների իմացությունը մեծ առավելություն է, որը բարձրացնում է ձեր արժեքը աշխատաշուկայում:

Հանրության առջեւ խոսելու ունակություն

Մեծ լսարանների առջեւ խոսելու ունակությունը շատ կարեւոր է ժամանակակից աշխարհում: Շատ մասնագետներ՝ նույնիսկ ունենալով բացառիկ գիտելիքներ, վախենում են խոսել հանրության առջեւ կամ պարզապես չունեն բավարար հմտություններ:

Այժմ շատ առցանց դասընթացներ եւ թրեյնինգներ կան, որոնք սովորեցնում են ձեզ՝ ինչպես պետք է պատշաճ կերպով խոսել լսարանի առջեւ և ինչպես ճիշտ տեղ հասցնել ձեր մտքերը:

Եթե դուք անցնեք այս դասընթացները եւ ներառեք այն ձեր ռեզյումեում, ապա ավելի արժեքավոր աշխատող կդառնաք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ