News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով տրանսպորտային միջանցքների բացումը բավականին իրատեսական է, եթե այս մասին արդեն բարձրաձայնվել է վարչապետի մակարդակով:  NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր, «Ծառուկյան» դաշինքի անդամ Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով` ներկայումս Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության առումով տրանսպորտային դժվարություններ է զգում ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ տարածաշրջանային մյուս երկրները:

«Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների բացումը ձեռնտու է ոչ միայն Հայաստանին, այլեւ տարածաշրջանի մյուս երկրներին, մասնավորապես՝ նույն Վրաստանին եւ Աբխազիային: Սա նաեւ օգուտ կբերի տարածաշրջանի այնպիսի խոշոր խաղացողին, ինչպիսին Իրանն է»,- նշեց տնտեսագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ