News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի եւ սպառազինության վերաբերյալ քննարկումները, որոնք ուղղված են բացառապես Միացյալ նահանգներին, բացասաբար կանդրադառնան միջկորեական կապերի վրա: Այս մասին վերջին երկու տարիների ընթացքում միջկորեական առաջին բանակցությունների ավարտին հայտարարել է Հյուսիսային Կորեայի պատվիրակության ղեկավար Ռի Սոն Գվոնը, փոխանցում է Reuters-ը:

«Հյուսիսային Կորեայի զենքը նախատեսված է միայն Միացյալ նահանգների, այլ ոչ թե մեր եղբայրների՝ Չինաստանի կամ Ռուսաստանի համար», - ասել է նա՝ հավելելով, որ Փհենյանի միջուկային ծրագիրը Փհենյանի եւ Սեուլի միջեւ խնդիր չի հանդիսանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ