News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը գտնվել է Հմեյմիմի տարածքում այն ժամանակ, երբ ահաբեկիչները դրոններով հարձակվել են Սիրիայում ռուսական ռազմակայանի վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում սա «տարօրինակ զուգադիպություն» են անվանել:

Նախարարությունը մեկնաբանել է նաև Պենտագոնի ներկայացուցչի հայտարարությունը այն մասին, որ հունվարի 6-ի հարձակման ժամանակ օգտագործված տեխնոլոգիաները «հասանելի են բաց շուկայում»:

ՌԴ պաշտպանության նախարարությունում նշել են, որ GPS համակարգում ինքնաթիռային տեսակի անօդաչու սարքերի կառավարման ծրագրավորման համար զարգացած երկրի բավականին լավ ինժեներական դպրոց է հարկավոր:

«Տիեզերական հետախուզության տվյալների հիման վրա ճշգրիտ կոորդինատներ ստանալը ևս ոչ բոլորն են կարող», - շեշտել են գերատեսչությունում:

Հիշեցնենք, որ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ առաջին զանգվածային հարձակումը, որը զինյալներն իրականացրել էին 2018 թվականի հունվարի 6-ին Սիրիայում ռուսական ռազմակայանների դեմ, կանխվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ