News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հանդիպել է երկու կողմերի կուսակցությունների օրենսդիրների հետ` կոչ անելով նրանց փոխզիջմային տարբերակ գտնել հազարավոր երիտասարդ անօրինական ներգաղթյալների ճակատագրի հարցով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նա կրկին շեշտել է, որ այս հարցով ցանկացած պայմանավորվածությունը պետք է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորում նախատեսի:

Հանդիպման ընթացքում Թրամփը պատրաստակամություն է հայտնել ստորագրել արտաքսումից ներգաղթյալներին պաշտպանող ցանկացած օրինագիծ, պայմանով, որ այն նախատեսելու է սահմանային անվտանգության ամրապնդման միջոցները, որոնց էլ նա ձգտում է:

«Չկա պատ՝ չկա  անվտանգություն», – ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ