News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


CES ցուցահանդեսում չինական ընկերությունը ցուցադրել է սմարթֆոնի նախատիպ, որը Synaptics-ի մատնահետքերի նոր սքաներ ունի՝ տեղադրված է էկրանի մակերեւույթի տակ, փոխանցում է PM-ն:

Անցյալ տարի վեճեր էին ծավալվել, թե սմարթֆոն արտադրողներից որն առաջինը դիսփլեյի տակ մատնահետքերի սքաներ կտեղադրի, մասնավորապես՝ խոսքն այնպիսի ընկերությունների մասին էր, ինչպիսին են Apple-ը եւ Samsung-ը: Սակայն պարզվում է, որ այս ոլորտում առաջինն է դարձել չինական Vivo արտադրողը:

Լաս Վեգասում անցկացվող CES ցուցահանդեսում ընկերությունը սմարթֆոնի նախատիպ է ցուցադրել՝ դիսփլեյում Synaptics-ի նոր մատնահետքային Clear ID հաղորդիչով, որը դեկտեմբերին էր ներկայացվել: Հաղորդվում է, որ սքաները կարող է աշխատել միայն OLED էկրանով. երբ հաղորդիչը միանում է, դիսփլեյը լուսարձակում է մատների հպման հատվածը, եւ գործարկվում է օգտատիրոջ նույնականացման գործընթացը:

CES-ում ցուցադրված Vivo-ի նախատիպը 6-դյույմանոց էկրանով եւ անշրջանակ դիզայնով սմարթֆոն է: Ընկերությունը չի հայտարարել նոր սարքի անվանումը, եւ դեռեւս հայտնի չէ, թե երբ տեղի կունենա սարքի լիարժեք ներկայացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ