News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հունվարի 9-ի լույս 10-ի գիշերը Վանաձորում գրանցված ուժեղ քամու հետեւանքով Վանաձորի մի շարք թաղամասեր հոսանքազրկվել ու գազազրկվել են: Վանաձորի Տարոն թաղամասում սյուներից մեկն ընկել է գազատարի վրա, մի քանի թաղամաս այն կողմ  էլ հաստաբուն ծառն է ընկել գազատար խողովակի վրա, ինչի հետեւանքով Տարոն 1, 2, 3, 4 թաղամասերի գերակշիռ մասը հոսանքազրկվել ու գազազրկվել է:

Տարոն թաղամասում գտնվող մի քանի մանկապարտեզների ու դպրոցների աշակերտներին այսօր առավոտից տուն են ուղարկել:

Մեր այցի ժամանակ թիվ 32 ու 40 մանկապարտեզների դարպասները փակ էին: Նույն թաղամասում գտնվող թիվ 30 դպրոցում մեզ դիմավորեց պահակը, ով նշեց, որ առավոտյան աշակերտները ընդամենը մեկ դասաժամ են արել: Ցրտի պատճառով դպրոցի տնօրինությունը որոշել է նրանց տուն ուղարկել:

Քամին քշել է նաեւ մի շարք հասարակական կառույցների, դուռ-պատուհանների արտադրամասի տանիքը, վնասել Դարպաս գյուղի մի քանի տանիքներ:

Քաղաքի տարբեր թաղամասերում նաեւ էլեկտրական լարեր ու հենասյուներ են վնասվել:

Վաղ առավոտից Վանաձորի քաղաքապետարանում ահազանգեր են ստացվում քաղաքի բազմաբնակարան շենքերից ու մասնավոր հատվածից: Քամին քշել է մի քանի տասնյակ շենքերի տանիքներ: Վնասի չափերը դեռեւս հաշվարկվում են: Քաղաքապետարանում խոստանում են վերջնական արդյունքների մասին տեղեկացնել մեկ-երկու օր անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ