News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փոխնախագահ Մայք Փենսը եւ կինը՝ Կարենը կգլխավորեն ԱՄՆ պատվիրակությունը Փհենչհանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին: Այցի շրջանակներում Փենսը կայցելի նաեւ Ալյասկա եւ Ճապոնիա:

Ալյասկայում նա կծանոթանա հակահրթիռային պաշտպանության համակարգերին: Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ Փենսը կհաստատի, որ Միացյալ Նահանգները լիովին հավատարիմ է տարածաշրջանում կայունությանը:

Նախօրեին կայացած Սեուլի եւ Փհենյանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ մարզիկներ կուղարկի օլիմպիական խաղերին մասնակցելու: Փհենյանը կուղարկի նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ:

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հետ ամերիկյան պատվիրակության հանդիպման մասին համաձայնություն կամ ծրագրեր չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ