News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սմոլենսկի մոտակայքում նախկին նախագահ Լեխ Կաչինսկու Tu-154 ինքնաթիռի վթարի հետաքննությունն իրականացնող լեհական հանձնաժողովը աղետի հիմնական վարկած է անվանել օդանավի պայթյունները:

Սմոլենսկի աղետի կրկնակի հետաքննության հարցերով Լեհաստանի պաշտպանության նախարարության ենթահանձնաժողովի փորձագետ Ֆրենկ Թեյլորը հայտարարել է, որ նախագահական ինքնաթիռի ձախ թեւը ոչնչացվել է ներքին պայթյունի հետեւանքով, հաղորդում է Լեհաստանի Ռադիոն:

Ըստ հաղորդագրության՝ այս եզրակացությունները ընդունվել են Սմոլենսկի ենթահանձնաժողովի անդամների կողմից եւ հանդիսանում են տեխնիկական հաշվետվության առանցքային հաստատումներից:

Հիշեցնենք, որ 2010 թվականի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտկայքում լեհական Tu-154Մ ինքնաթիռը կործանվեց: Աղետի հետեւանքով ինքնաթիռի բոլոր անդամները, այդ թվում նաեւ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին զոհվեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ