News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունվարի 11-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ ստորագրված փոխայցելությունների մասին միջկառավարական համաձայնագրին: Երկկողմ համաձայնագրերի համաձայն՝ Տաջիկստանի եւ Հայաստանի քաղաքացիները կկարողանան վեց ամիս մնալ այս երկրների տարածքում: Այսինքն, Տաջիկստանի քաղաքացիները չեն կարող Հայաստանում մնալ ավելի քան 180 օր մեկ տարվա ընթացքում: Նույնը վերաբերում է նաեւ Տաջիկստանի Հանրապետություն այցելած Հայաստանի քաղաքացիներին:

Օրինագծի քննարկման ընթացքում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ նման երկու համաձայնագիր կստորագրվի նաեւ երկու այլ երկրի հետ:

Սիրիայի առաջին տիկինն ընդունել է Սիրիահայ օգնության խաչի Դամասկոսի մասնաճյուղի անդամներին

Ասմա Ասադը, գնահատելով կատարված աշխատանքը, պատրաստակամություն է հայտնել խթանել հետագա բարեգործական նախաձեռնությունները…

Սիրիայի առաջին տիկին Ասմա Ասադը հանդիպել է  Սիրիահայ օգնության խաչի Դամասկոսում գտնվող «Էրեբունի» մասնաճյուղի վարչության անդամների հետ:

Ինչպես տեղեկացնում է Սիրիայում թողարկվող «Գանձասար» թերթը, հանդիպման ընթացքում ընդգծվել է բարեգործական աշխատանքների կարեւորությունը: Հայկական կազմակերպության անդամները ներկայացրել են կատարված աշխատանքների ծավալները:

Ասմա Ասադը, գնահատելով կատարված աշխատանքը, պատրաստակամություն է հայտնել խթանել հետագա բարեգործական նախաձեռնությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ