News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եթե  քննության փուլում նախաքննական մարմինը  մեղադրյալին ազատ արձակելու որոշում է կայացնում, դա դեռ չի նշանակում, որ  այդ մարմինը ապօրինություն է թույլ տալիս։  Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով «Ճվճվ» մականունով Արա Վարդանյանի որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ  ողբերգական ավտովթարի դեպքին, որի հետեւանքով զոհվեցին ճանապարհային ոստիկանության երկու ծառայող։

Դեպքից հետո փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ «ոստիկանությունը մշտապես այդ  վիժվանքներին պատժել է», իսկ այլ համակարգերի գործունեության մասով նման պնդումներ չէր հնչեցրել, խուսափել  էր գնահատական տալուց։  Հունան Պողոսյանի մեկնաբանությունը քննարկումների տեղիք տվեց, թե նա  ակնարկում է, որ  խնդիրը պետք է փնտրել իրավապահ այլ կառույցներում, որտեղ  էլ կայացրել են նրանց ազատ արձակելու որոշումը։ 

Հարցին, թե արդյոք Հունան Պողոսյանի այս  մեկնաբանությունը չի նշանակում, որ ակնարկում են, թե անպատժելիությունը բխում է քննչական մարմիններից, Գեւորգ Կոստանյանն արձագանքեց. «Թյուր կարծիք է՝ երբ իրավապահ համակարգում քննարկվում է՝ ես բռնեցի բերեցի, դու հիմնավորի։ Այդպես չի լինում, այսինքն՝ օպերատիվ հետախուզական միջոցառումները հանցագործության կանխարգելման կամ բացահայտման միջոցառումները եւս պետք է ունենան բավարար ապացույցներ, սա մեկ: Երկրորդ, այն որ քննիչը օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձերբակալվել է, կամ կալանավորվել է, կամ մեղադրանք է առաջադրվել այս կամ այն հանցագործության համար եւ քննության ինչ–որ փուլում ազատ է արձակվում, դա դեռեւս չի նշանակում ապօրինություն նախաքննության մարմնի կողմից, կամ բավարար հիմքեր չեն եղել կամ բավարար ապացույցները չեն եղել, կամ բազմաթիվ այլ հարցեր կան, որ ես չեմ կարող պատասխանել»։

Ըստ Գեւորգ Կոստանյանի՝ եթե ոստիկանությունը ինչ–որ մեկին բռնում է,  դա դեռ չի նշանակում, որ տվյալ անձը մինչեւ վերջ մեղավոր է եւ նրան պետք է դատել։ «Այդ տրամաբանությունն անընդունելի է։ Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, Դատախազությունը, դատարանը մի շղթայի մասնիկներ են, երբ որ այդ շղթայի մասնիկներից որեւէ մեկը պատշաճ չի կատարում իր պարտականությունները, դա ազդում է ողջ շղթայի վրա, սա աքսիոմատիկ իրականություն է»,–ասաց Նախկին գլխավոր դատախազը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ