News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները Իրանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն են հայտնել Իրանի բալիստիկ ծրագրի, տարածաշրջանում լարվածության աճի վերաբերյալ եւ համառոտ քննարկել են երկրում անցկացվող բողոքի ակցիաները: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք մտահոգություն հայտնեցինք բալիստիկ հրթիռների մշակման եւ տարածաշրջանում առկա լարվածության աճի կապակցությամբ: Այս խնդիրները միջուկային համաձայնագրում ընդգրկված չեն, եւ կքննարկվեն համապատասխան ձեւաչափերով: Մենք համառոտ քննարկեցինք նաև Իրանում վերջին շրջանում տեղ գտած իրադարձությունները»,- բանակցություններից հետո լրագրողներին հայտնել է Մոգերինին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ