News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Լեհաստանի կառավարությունը կարող է միջոցներ ձեռնարկել Եվրամիությունից դուրս գալու համար, եթե երկիրը դադարի ֆինանսավորում ստանալ կազմակերպությունից: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Telegraph-ը:

Տուսկի կարծիքով՝ իշխող «Իրավունքը եւ արդարադատություն» կուսակցության համար երկրի՝ Եվրամիությանն անդամակցությն օգուտը ստացվող ֆինանսական միջոցներն են, ընդ որում, Լեհաստանի համար այնպիսի առավելությունները, ինչպիսիք են ընդհանուր շուկան, իրավական ռեժիմը եւ երաշխավորված անվտանգությունը, կարեւոր չեն:

Նա մանրամասնել է, որ մինչ Վարշավան ֆինանսավորում է ստանում ԵՄ-ից, երկրի իշխանությունների համար ԵՄ-ի կազմում մնալը արդարացված է: «Ես հեշտությամբ կարող եմ պատկերացնել իրավիճակ, երբ Լեհաստանը կլինի գումարներ ներդնող երկրների շարքում, եւ այդ ժամանակ Լեհաստանի կառավարությունը կորոշի, որ ժամանակն է քաղաքացիներին հարցնել՝ արդյո՞ք նրանք ցանկանում են տեսնել իրենց երկիրը ԵՄ-ում: Ապա իշխանությունները կանեն ամեն բան, որպեսզի համոզեն լեհերին, որ ժամանակն է հրաժեշտ տալ ԵՄ անդամակցությանը»,- մեջբերում է պարբերականը Տուսկին:

Նշենք, որ Եվրոպական հանձնաժողովը արդեն երկու տարի է քննադատում է Վարշավայի կողմից իրականացվող դատական բարեփոխումները: ԵՀ-ն գտնում է, որ բարեփոխումների շրջանակներում ընդունված 13 օրենքները խախտում են օրենքի գերակայության սկզբունքը եւ քաղաքական իշխանությանը դատականի նկատմամբ վերահսկողության հնարավորություն են ընձեռում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մտցնել...
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ