News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Աստանայում ուժգին քամու հետեւանքով մեքենաներ, ավտոկայանատեղեր, բնակելի շենքերի պատշգամբներ, բակային տարածքներ եւ երթեւեկության լույսեր են վնասվել: Այս ամենը երեւում է լուսանկարներում եւ տեսանյութերում, որոնք սոցիալական ցանցերում տարածել են մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը:

Տղամարդը, Աստանայում բարձրացած ուժգին քամու պատճառով բախվելով շենքի պատին, ոտքի վնասվածք է ստացել, հաղորդում է Tengrinews-ը:

Մեկ այլ դեպք տեղի է ունեցել 1984 թվականին ծնված մի աղջկա հետ: Նա քայլում էր փողոցով, երբ գովազդային վահանակի պաստառը ընկել է իր վրա: Վնասվածքաբանության բաժանմունք 17 մարդ է դիմել, որոնցից 13-ը փողոցում են վնասվածքներ ստացել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ