News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն իր պատվիրակությանը չի ուղարկի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովi (ԵԽԽՎ) հունվարյան նստաշրջանին, քանի որ վեհաժողովի կանոնակարգում ազգային պատվիրակությունների իրավունքների՝ խտրականությունից պաշտպանելու վերաբերյալ փոփոխություններ չեն արվել: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ Պետական դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը, որը խորհրդարանի ստորին պալատում համակարգում է միջազգային գործունեությունը:

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ լիագումար նիստի աշխատանքներից ձեռնպահ մնալու Ռուսաստանի որոշումը ուժի մեջ է մնում մինչեւ կառույցի կանոնակարգի փոփոխությունը: «Սակայն այս հարցով խորհրդակցություններ ԵԽԽՎ անդամների հետ մենք վարել և վարելու ենք, որպեսզի համոզենք մեր գործընկերներին, որ ազգային պատվիրակությունների հանդեպ ցանկացած խտրականություն առաջին հերթին վնասում է հենց կազմակերպությանը»,- ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ