News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վերջին հինգ տարիների ընթացքում Վրաստանից ապաստան է խնդրել Հայաստանի 22 քաղաքացի, սակայն նրանցից ոչ մեկը համապատասխան կարգավիճակ չի ստացել, ասվում է «Տեղեկատվական ազատության ինստիտուտ» (IDFI) ոչ կառավարական կազմակերպության հետազոտության մեջ, հաղորդում է Sputnik-Վրաստանը:

IDFI-ն նկատել է, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները Վրաստանում մարդասիրական կարգավիճակ կամ փախստականի կարգավիճակ գրեթե չեն ստանում: Ադրբեջանի քաղաքացիներից 2012 թվականից ստացվել է 59 հարցում, որոնցից միայն հինգն է հաստատվել: Ինչ վերաբերում է Թուրքիայի բնակչությանը, ապա 121 մարդուց ոչ ոք դրական պատասխան չի ստացել: Ռուսաստանցիների 177 դիմումներից միայն 35-ն են հաստատվել:

Նշվում է, որ երկրի իշխանությունները օգտագործում են օրենսդրական թերությունները ապաստան հայցողներին հումանիտար կարգավիճակ եւ փախստականի կարգավիճակ չտրամադրելու համար:

Իրաքի քաղաքացիներից մոտ երեք հազար դիմում է ստացվել, նաեւ Ուկրաինայի, Եգիպտոսի, Իրանի եւ Սիրիայի ներգաղթյալներից: 2017-ին նախարարությունը 379 անձանցից դիմում է ստացել, որոնցից միայն 46-ն է ստացել մարդասիրական կարգավիճակ կամ փախստականի կարգավիճակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ