News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 02:25-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18-րդ կմ-ի մոտակայքում «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ արգելափակվել են Opel Vectra մանիշի 34 OM 988 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Հ.) եւ VAZ 2107 պետհամարանիշի 34 RR 010 (վարորդ՝ Ն. Ս.) ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոմեքենաների վարորդներին եւ ուղեւորներին (6 քաղաքացի) տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ:

Հունվարի 11-ին, ժամը 18:56-ին տեղեկություն է ստացվել, որ «ՈՒԱԶ» մակնիշի 35 UV 578 պետհամարանիշով ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սուրբ խաչ» կոչվող տարածքում արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Տպել
Ամենաշատ