News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

NBC News ամերիկյան հեռուստաալիքի թղթակիցը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «կեղտոտ երկրների» մասին հայտարարություններից հետո Հաիթիի կառավարությունը իր մոտ է կանչել ԱՄՆ ներկայացուցչին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես հենց նոր խոսել եմ ԱՄՆ-ում Հայիթիի դեսպան Փոլ Ալթիդորի հետ, եւ նա ասել է, որ Հաիթիի կառավարությունը «խստորեն դատապարտում է» նախագահ Թրամփի հայտարարությունները, որոնք նա համարում է « կարծրատիպերի վրա հիմնված»... ԱՄՆ-ում Հաիթիի  դեսպան Փոլ Ալթիդորն ինձ ասել է, որ Հաիթիի կառավարությունը Թրամփի հայտարարություններից հետո պաշտոնապես կանչել է ԱՄՆ-ի ներկայացուցչին»,- Twitter-ում գրել է Յամաշե Ալկինդորը:

ԱՄՆ-ում Հաիթիի դեսպանը նաեւ նշել է, որ ԱՄՆ նախագահը «կա՛մ սխալ է տեղեկացված, կա՛մ վատ է դաստիարակված»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ նահանգները «կեղտոտ խորշերից եկող» միգրանտների կարիք չունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ