News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները առանց համարժեք պատասխանի չեն մնա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Պատժամիջոցային գործողությունները, որպես կանոն, որոշակի պատասխան քայլեր են ստանում:

Այս դեպքում փոխադարձության սկզբունքը անկյունաքարային է մնում, բայց թե ինչ աստիճան՝  հայելային պատասխան է, ոչ թե հայելային, այլ, այպես ասենք, կձեռնարկվի այն, ինչը լավագույնս կհամապատասխանի մեր շահերին: Դրանում կասկած չկա, եւ, իհարկե, որոշումը կկայացվի Ռուսաստանի նախագահի կողմից»,- ընդգծել է Պեսկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ