News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Օրնիթոլոգները (թռչնաբաններ) Նոր Զելանդիայում մարզասրահ են կառուցել կեա լեռնային թութակների համար՝ հույս ունենալով  փրկել նրանց մեքենաների անիվներից։

Կեա թութակները համարվում են առավել խելացիները իրենց տեսակի մեջ եւ ունեն բարձր բանականության մակարդակով։  Այս թռչունները հայտնի են իրենց խաղային վարքի եւ այլ թութակներին առարկաներ փոխանցելու կարողությամբ, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ վկայակոչելով TJ պորտալը:

Նոր Զելանդիայի Միլֆորդ Սաունում կեա թութակների սիրելի զվարճանքը դարձել էր ճանապարհային կոները  եզրից երթեւեկելի մաս շարժելը: Իսկ գիտնականները չեն բացառում, որ թութակները  ոչ միայն կոներով խաղում են, այլ փորձում են այդտեղով անցնող մեքենաներին ստիպել արգելակել, որպեսզի վարորդներից ուտելիք  խնրեն: Ընդ որում, այս խաղային վարքը հաճախ վերածվում է ողբերգության, եւ ավելի ու ավելի շատ թութակներ են սպանվում  ավտոմեքենաների անիվների տակ:

Կեաներին կոներից շեղելու համար ճանապարհի մոտ կառուցվել է սպորտային հրապարակ, որտեղ կան աստիճաններ, պտտվող գլաններ, ճոճանակներ եւ այլ տարրեր: Սպորտային հաստատությունը պարբերաբար վերակառուցվելու է, որպեսզի թռչունները չձանձրանան, գրում է NZ Herald-ը:

Սա թութակների առաջին մարզադահլիճը չէ: Մյուս երեքները տեղադրվել են ավելի վաղ Նոր Զելանդիայի տարբեր մասերում, այդ թվում՝ ավտոկայանատեղիում, որտեղ կեաները հարձակում էին գործում մեքենաների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ