News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

2017 թ. դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանն ընդունել է ընտանեկան բռնության մասին օրենքը, սակայն կանայք եւ երեխաները շարունակում են վտանգի ենթարկվել, քանի դեռ կառավարությունը չի փոխել բռնության բողոքներին ոստիկանության արձագանքը: Այս մասին ասվում է Human Rights Watch-ի հոդվածում:

Կազմակերպությունը զրույց է ունեցել Հայաստանում  ընտանեկան բռնության զոհ դարձած 12 կանանց հետ: Կանանց խոսքով՝  ամուսինները կամ սիրեցյալները ծեծել եւ բռնաբարել են իրենց: Տարիների շարունակ  երեխաներն ականատես են եղել իրենց մայրերի դեմ բռնության գործողություններին: Որոշ կանայք հայտարարել են, որ իրենց ամուսինները նաեւ բռնություն են գործադրել երեխաների նկատմամբ:

Հարցվածները նշել են, որ հայտնելով ոստիկանությանը բռնության մասին  կամ ուրիշ պատկան մարմիններին՝ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել բռնությունը կանխելու կամ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

 «Հայաստանի իշխանություններն ընտանեկան բռնությունից չեն կարողացել պաշտպանել կանանց եւ ընտանիքի այլ անդամներին՝ վտանգելով կանանց եւ երեխաների կյանքը եւ առողջությունը: Նոր օրենքը կարեւոր քայլ է, բայց վտանգը  կշարունակի լինել, քանի դեռ  իշխանությունները լրջորեն չեն վերաբերվում  ընտանեկան բռնության մասին հաղորդումներին եւ չեն ապահովում անհրաժեշտ իրավական, բժշկական եւ սոցիալական օգնությունը կանանց եւ երեխաների համար»,-նշել է HRW-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով  փոխտնօրեն Ջեյմս Բյուկենենը։

Համաձայն  «Կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի»  հայկական կազմակերպության՝ 2017 թվականի առաջին կիսամյակում  չորս կին սպանվել են իրենց ամուսինների կամ  սիրեցյալների կողմից: 2010 թվականից մինչեւ 2017 թվականը զոհերի թիվը կազմել է 50 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news