News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում մի քանի հարյուր իսլամիստ բողոքի ակցիա է անցկացրել Ջակարտայում գտնվող  Facebook-ի գրասենյակի առջեւ՝ արմատական խմբերի ատելություն տարածող որոշ էջերի արգելափակման կապակցությամբ սոցիալական ցանցին մեղադրելով խտրականության համար, հաղորդում է Reuters-ը:

Ցուցարարները, որոնցից շատերը սպիտակ հագուստներով էին, այդ թվում նաեւ՝ «Իսլամի պաշտպանների ճակատի» անդամները, դուրս էին եկել մզկիթից եւ շարժվել դեպի Facebook-ի գրասենյակը:

«Մենք ցանկանում ենք հիշեցնել, որ Facebook-ը պետք է չեզոք մնա եւ հավասարակշռություն պահպանի»,- լրագրողների հետ զրույցում նշել է FPI-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Սլեմ Մաարիֆը:

Facebook-ում նշել են, որ ընկերության քաղաքականությունը կայանում է համայնքի չափորոշիչները խախտող բովանդակության հեռացման մեջ: «Համայնքի մեր չափորոշիչները կոչված են նրան, որպեսզի թույլ չտալ կազմակերպություններին կամ անհատներին ատելության կամ բռնության կոչեր անել այլ հայացքներ ունեցողների դեմ»,- նշել է ընկերության ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ