News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերքում է, որ Օվալաձեւ կաբինետում հանդիպման ժամանակ  օգտագործել է անպարկեշտ արտահայտություն  Սալվադորի, Հաիթի եւ Աֆրիկյան երկրների նկատմամբ, հաղորդում է  BBC-ն։

Ավելի վաղ լրատվամիջոցներին հանդիպման որոշ մասնակիցներ հայտնել էին, որ Թրամփը այդ երկրներն  անվանել է  «կեղտոտ խորշեր»:

Թրամփը իր թվիթերյան  էջում գրել է, որ չի օգտագործել այնպիսի բառապաշար երրորդ երկրների նկատմամբ, որի մասին գրում են լրատվամիջոցները։  Նրա խոսքով՝ նա օգտագործել է բավականին կոշտ արտահայտություն, բայց ոչ այն, ինչ գրում են թերթերը․ «DACA-ի (Բարաք Օբամայի կողմից ընդունված  «Ներգաղթյալների երեխաների նկատմամբ միջոցների հետաձգման» ծրագիրը)  հարցով հանդիպմանը ես օգտագործել եմ կտրուկ արտահայտություն, բայց ոչ այդպիսի»,-գրել է Թրամփը։

Թրամփ. ԱՄՆ-ն «կեղտոտ խորշերից եկող» միգրանտների կարիք չունի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ