News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կեղտոտ խորշերից եկող» միգրանտների կարիք չունի, հայտնում է Politico պարբերականը:

Հաղորդվում է, որ մի խումբ սենատորներ այցելել են Սպիտակ տուն՝ նախագահին փոխզիջումային համաձայնագիր առաջարկելու, որը վերաբերում է Հաիթիին, Սալվադորին եւ Աֆրիկայի երկրներին:

«Մեր ինչին են պետք կեղտոտ խորշերից եկող այդ բոլոր մարդիկ»,- օրենսդիրների առաջարկին պատասխանել է Թրամփը: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն պետք է միգրանտներ ընդունի այնպիսի երկրներից, ինչպիսին Նորվեգիան է, որի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ Թրամփը հանդիպել է չորեքշաբթի:

Սպիտակ տունը չի հերքել, որ Թրամփը նման հայտարարություն է կատարել: «Վաշինգթոնում որոշ քաղաքական գործիչներ նախընտրում են պայքարել ուրիշ երկրների շահերի համար, սակայն նախագահ Թրամփը միշտ կպայքարի ԱՄՆ ժողովրդի շահերի համար»,- նշել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ռաջ Շահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ