News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում բողոքի ակցիայի մասնակիցները թալանել են H&M-ի խանութները՝ ռասիզմի հետ կապված սկանդալի ֆոնին, հաղորդում է eNCA հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի փոխանցմամբ, խոսքը Յոհանեսբուրգի Սենդտոն թաղամասում գտնվող խանութի եւ Պրետորիայում Menlyn mall  առեւտրային կենտրոնի մասին է։ Հեռուստաընկերության հրապարակած լուսանկարներում եւ տեսանյութերում մարդիկ ներխուժում են խանութներ, կոտրում ցուցափեղկերը, շուռ տալիս մանեկեններին եւ հագուստով կախիչները։

Բողոքի ցույցերը կազմակերպող «Մարտիկներ հանուն տնտեսական ազատության» շարժման առաջնորդներից մեկը ողջունել է այն մարդկանց գործողությունները, որոնք «ֆիզիկական դիմադրություն են ցուցաբերում ռասիզմին»։

Արդեն դեպքի վայր են ժամանել իրավապահները։

Ավելի վաղ հագուստի հայտնի արտադրողը դանիական հավաքածուից գովազդի լուսանկար էր հրապարակել, որտեղ սեւամորթ տղան բլուզ է հագել հետեւյալ գրառմամբ. «ամենաթույն կապիկը ջունգլիներում»։ Լուսանկարը քննադատության մեծ ալիք է առաջացրել H&M-ի հասցեին, որին մեղադրել են ռասիզմի մեջ։ Գովազդը հեռացվել է, ընկերությունը ներողություն է խնդրել, սակայն սկանդալը չի հանդարտվում։

H&M-ի հասցեին քննադատություն են հնչեցրել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ռոմելու Լուկակուն, բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, ռեփեր Պի Դիդին եւ այլ աստղեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ