News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի եւ Ֆրանսիայի կառավարությունները մտադիր են համաձայնության գալ  ծովային ականների հայտնաբերման համար հատուկ սարքերի համատեղ մշակման շուրջ: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Yomiuri Shimbun թերթը, այս թեման կքննարկվի հունվարի 26-ին Տոկիոյում կայանալիք արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների մասնակցությամբ հանդիպման ժամանակ:

Տոկիոն մտավախություն ունի, որ եթե Կորեայի թերակղզում իրավիճակը վատթարանա, ԿԺԴՀ-ն կարող է ականներ տեղադրել Ճապոնական ծովում, ինչը մեծապես կխոչընդոտի ամերիկյան ավիակիրների եւ այլ նավերի տեղաշարժմանը: Եթե դա տեղի ունենա, ապա ԱՄՆ-ն ականազերծմանն աջակցելու համար, ամենայն հավանականությամբ, կդիմի Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերին: Այդ իսկ պատճառով Ճապոնիան ցանկանում է համապատասխան հուսալի տեխնոլոգիաներ ունենալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ